top of page

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների վերադարձման հարցը. ՄԻՊ

  • May 25, 2021
  • 1 min read

ree

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Վերենա Թեյլորին ներկայացրել է հետպատերազմական փուլում մարդու իրավունքների վիճակը:


Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Սյունիքում և Գեղարքունիքում իր փաստահավաք աշխատանքների արդյունքները ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների վերաբերյալ:


Հատուկ ընդգծվել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների ազատ արձակման ու վերադարձի գործընթացը:

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված անձանց խնդիրներին և Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների հիման վրա կազմված համապատասխան արտահերթ զեկույցին։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page