ՄԻՊ-ը հրատապության սկզբունքով ուսումնասիրում է ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումը
- Aug 3, 2021
- 1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.
«Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը երեկվանից նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով:
Իրականացվում է լրագրողների ահազանգերի, դիմումների, պաշտոնական հրապարակային պարզաբանումների, ինչպես նաև միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն: Ահազանգերը քննարկվել են լրագրողների հետ, պաշտոնական պարզաբանումներ են հայցվել Ազգային ժողովից:
Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը կհրապարակվի առաջնահերթության սկզբունքով»:


























Comments