top of page

Եղել է դեպք, երբ հայ ռազմագերու վրա եռման ջուր են լցրել. ՄԻՊ

  • Sep 8, 2021
  • 1 min read

ree

Թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ զինծառայողներն Ադրբեջանում համատարած ենթարկվել են համակարգային խոշտանգումների։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։


Նա նշեց, որ խոսքը միայն ֆիզիկական խոշտանգումների մասին չէ։


Ըստ պաշտպանի` շատ են դեպքերը, երբ մարդկանց չեն տվել ջուր կամ սնունդ, իսկ նվաստացումներից հետո, օրինակ, սնունդը գետնին են գցել և ասել` կերեք։


«Եղել են նաև դեպքեր, երբ գերիներին քաղցած են թողել, իսկ սնունդը գցել են աղբամանի մեջ, երբեմն էլ թքել են ուտելիքի վրա, նոր տվել ռազմագերիներին»,- ասաց պաշտպանը։


Նա տեղեկացրեց, որ խոշտանգման միջոցով զինվորներից մեկին ստիպել են ասել, որ Կովսականում հարսանիք է եղել, և ինքը նռնակով պայթեցրել է տունը, որտեղ անցկացվել է այդ միջոցառումը, որից հետո, իբր, 50 մարդ մահացել է։ Բացի այդ, նրան ստիպել են ասել, որ տունը պայթեցնելուց հետո ինքը սպանել է նաև հարևաններից մեկին։


«Այդ կերպ ցուցմունք են կորզել»,- ասաց Թաթոյանը։


ՄԻՊ-ը նշեց նաև, որ եղել է դեպք, երբ եռացող ջուր են լցրել ռազմագերու վրա, և միայն 21 օր անց է նրան բուժօգնություն տրամադրվել, երբ տեսել են, որ արդեն չի կարողանում քայլել։


Նա հավելեց, որ որքան կոչումը ցածր է եղել հայ ռազմագերու, այդքան նրա նկատմամբ խոշտանգումները ծանր են եղել։ Առանձնապես դաժան են վերաբերվել հաղթածներին՝ Արցախյան առաջին պատերազմի ու Ապրիլյանի մասնակիցներին։


Մեր գերիներին ծեծել են՝ նրանց վերքերի վրա մատը դնելով, ստիպել են աղաչել բժշկական օգնության մասին։ Ձմռանը պարտադրել են քնել գետնին՝ ձեռքերը կապած, բացել են պատուհանը, սառը ջուր լցրել գերիների վրա ու մերկ թողել սառնամանիքին։ Նրանք կարիքները հոգացել են առանց զուգարանի թղթի․ հագուստից են մասեր պատռել։

Թաթոյանը տեղեկացրեց, որ խոշտանգման այս և նմանատիպ հարյուրավոր դեպքերի մասին պաշտպանի գրասենյակը նշել է զեկույցում, և այն ներկայացվել է միջազգային կառույցներին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page