top of page

ՄԻՊ-ը ԵԽԽՎ համազեկուցողներին է ներկայացրել ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտությունը

  • Nov 4, 2021
  • 1 min read


Արման Թաթոյանը ԵԽԽՎ համազեկուցողներին է ներկայացրել անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու հրատապ անհրաժեշտությունը Հայաստանի բնակչության իրավունքները երաշխավորելու համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող հարցերից մինչև դատաիրավական բարեփոխումներ ու ԶԼՄ-ների աշխատանք:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները:

Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է առաջնահերթ դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից և որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում, այլ լրացում են իրար


: Պաշտպանը խոսել է նաև Հայաստանի բնակչության խաղաղ ու անվտանգ ապրելու, սեփականության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքների երաշխավորման համար ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին:


Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է այդ առաջարկն արտացոլող ԵԽԽՎ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի բանաձևի խիստ կարևորությունը: Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։ Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների անթույլատրելի պրակտիկային: Նա նշել է, որ կան հիմնական դատավարություններ, որոնցով դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիների քաշքշուկի մեջ: Արման Թաթոյանը կոնկրետ օրինակներով ցույց է տվել, որ դատական գործընթացների անլիարժեք աշխատանքի պատճառով մարդիկ պահվում են, օրինակ՝ հոգեբուժարաններում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսել է ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի կարևորության մասին, նշել, որ մի քանի հիմնարար հարցերով դիմել է Սահմանադրական դատարան՝ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորելու համար:






Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page