top of page

ՀՀ ՄԻՊ-ը և «Կասպերսկի լաբորատորիա»-ն կիրականացնեն երեխաների պաշտպանության համատեղ միջոցառումներ

  • Oct 1, 2021
  • 1 min read


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հանդիպում է ունեցել «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներ Արմեն Կարապետյանի և Սամվել Զաքարյանի հետ:


Քննարկվել են թվային աշխարհում երեխաներին ավելի արդյունավետ պաշտպանելու համար համատեղ միջոցառումների իրականացման հարցեր։ Այդ ոլորտում առավել կարևորվել է դպրոցի դերը, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտությունը։ Ուսուցիչների նման վերապատրաստում «Կասպերսկի լաբորատորիա»-յի հետ իրականացվել է 2020 թվականին, ևս մեկը նախատեսվում է այս տարի։


Իրազեկման աշխատանքներ կիրականացվեն ՀՀ բոլոր մարզերում, որոնց թիրախային խմբում կլինեն նաև ծնողները։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page