ՄԻՊ-ն այցելել է «Ֆիզգորոդոկի» ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.
«Պաշտպանի ներկայացուցիչներն մեկնել են Ոստիկանության Մաշտոցի բաժին Ֆիզգորոդոկում ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ:
Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգորոդոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին:
Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր»:
Comments