ՄԻՊ ներկայացուցիչները լսել են լրագրողների մտահոգություններն ԱԺ-ում սահմանափակումների վերաբերյալ
- Aug 31, 2021
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 30-ին, մի շարք լրատվամիջոցների ներկայցուցիչներ հանդիպել է են Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթիկ Մանուկյանի և ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանի հետ։
ԶԼՄ ներկայցուցիչներն իրենց մտահոգություն են ներկայացրել ԱԺ-ում տեղաշարժի, աշխատանքի սահմանափակումների հետ վերաբերյալ, ինչպես նաև անվտանգության աշխատակիցների՝ լրագրողների նկատմամբ ուժ կիրառելու առնչությամբ։
ԶԼՄ ներկայցուցիչներն անընդունելի են համարել սահմանփակումներին վերաբերող թե՛ ԱԺ նախագահի որոշում, թե՛ օգոստոսի 18 -ին ԱԺ խորհրդի ընդունած՝ Ալեն Սիմոնյանի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, ըստ որի՝ րագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում։
Լրագրողների դիտարկամբ՝ այդ կերպ փորձում են ճնշել ազատ խոսքը, հանրությանը մատուցել սահմանափակ, վերահսկելի տեղեկություն, հրաժարվում են օրենսդրի աշխատանքի թափանցիկությունից և հաշվետվողականությունից։
ՄԻՊ ներկայցացուցիչները հավաքագրել են խնդիրները՝ դրանք ՄԻՊ Արման Թաթոյանին ներկայցնելու համար։
Նշենք, որ ՄԻՊ-ը վերջին օրերին 3 անգամ հայտարարություն է տարածել Ազգային ժողովում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի, նրանց նկատմամաբ իրականացված բռնության վերաբերյալ։


























Comments