Պետությունը սահմանափակվում է ռազմաքաղաքական կոմպոնենտով՝ անտեսելով մարդու իրավունքները. ՄԻՊ
- Jul 13, 2021
- 1 min read

Ամբողջությամբ սխալ ուղղությամբ են ընթանում ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը։ Այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Բոլոր հարցերը ներառված են ռազմական ու քաղաքական կոմպոնենտների ներքո, և ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքները»,- ասաց նա։
Ըստ Արման Թաթոյանի՝ առաջին հերթին պետք է ապահովվի սահմանային բնակիչների անվտանգությունը։ Թաթոյանի խոսքով՝ պետությունն իրեն սահմանափակում է ռազմաքաղաքական կոմպոնենտով՝ անտեսելով մարդու իրավունքները։
Մանրամասները՝ տեսանյութում:


























Comments