Մեր գործողությունների մասին Դուք կիմանաք վաղը. Միքայել Մինասյան
- May 10, 2021
- 1 min read

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Յուրաքանչյուրն իր ձևով է իմաստավորում նշանակալից օրերը: Ինձ համար Մայիսի 9-ը առաջին հերթին Ցեղասպանությունից հետո մեր ազգի առաջին հաղթանակի օրն է։ 30 տարի անց մենք վերքերը բուժելով, մկաններն զարգացնելով, դարձանք այն ուժի մի մասը, որը վերջ դրեց բացարձակ չարիքին։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից 600 հազար հայեր կիսել են ընդհանուր հաղթանակի ուրախությունը և ապացուցել, որ մեր ազգը վաստակել է ապագայի իրավունքը։
1992 թվականի մայիսի 9-ը բոլորովին այլ կարգի տոն է։ Եթե 1945-ին մենք հաղթեցինք՝ լինելով հսկայական մի ամբողջության մի մասը, ապա 1992-ին մենք հաղթեցինք մենակ՝ ի հեճուկս բոլորի։ 1992 - ին մենք վերականգնեցինք պատմական արդարությունը, որը բռնել էր ողջ 20-րդ դարը՝ մեր վրայից մաքրելով զոհի խարանը։ Առաջին անգամ շատ երկար ժամանակվա ընթացքում մենք վերականգնեցինք մեր իրավունքները՝ վերականգնելով վերահսկողությունը Շուշիի նկատմամբ և հնարավորություն տալով հայերին ապրել ու արարել Արցախում։
Մենք Շուշին ազատագրեցինք մեր ուժերով, առանց որևէ մեկի օգնության։ Եվ Շուշին կորցրինք ինքներս՝ նույնպես առանց ինչ-որ մեկի օգնության։ Հաղթանակի խորհրդանիշը վերածվեց դավաճանության խորհրդանիշի։
Շուշիի անկումը նիկոլիզմի բուն հիմքն է։ Անգրագիտության, վրեժխնդրության, հանցավոր անփութության եւ դավաճանության մեծարումը՝ խառնված հեքիաթային հետ։
Ես երեկ հայտարարել եմ Հականիկոլ շարժման մեկնարկի մասին՝ մեզնից գողացված Հաղթանակի տոնի նախաշեմին։ Մեր գործողությունների մասին դուք կիմանաք վաղը»:


























Comments