top of page

Ընդդիմության հանդեպ ագրեսիան ավելի կարևոր է, քան՝ զինվորականներին առևանգելը․ Միքայել Մինասյան

Jun 5, 2021
1 min read


Ավելի քան 20 օր է՝ Հայատսանի ինքնիշխան տարածքն օկուպացված է թշնամական բանակի կողմից: Թշնամին մեր ինքնիշխան տարածքում ամրություններ է կառուցում, ծաղրում են մեր զինվորականներին, սպանում ու գողանում են մեր զինվորներին: Շեշտում եմ, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքում: Տելեգրամյան իր ալիքում գրում է Միքայել Մինասյանը՝ հրապարակելով նոր տեսանյութ:


«Այդ ընթացքում գլխավո գերագույն հրամանատարի պարտականություններ կատարողը ծամածռություններ է անում նախընտրական հանդիպումներում: Սա առաջնահերթությունների հստակեցում է. սպառնալիքներն ու ծամածռություններն օկուպացիայից կարևոր են: Ընդդիմության հանդեպ անթաքույց ագրեսիան ավելի կարևոր է, քան՝ զինվորականներին առևանգելը»,- գրում է նա:


«Նայեք ու մի մոռացեք մեր նորագույն պատմությունը: Ամոթի ու խայտառակության պատմությունը»,- հավելում է նա:





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page