top of page

Հասարակությունը չնկատեց, թե ինչպես Նիկոլն իրեն վերածեց անտարբեր ամբոխի. Միքայել Մինասյան

May 4, 2021
1 min read


Երեկ ՄԻԵԴ-ում մեր գերիների իրավունքները պաշտպանող իրավաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հրապարակեցին 19 հայերի անուններ, ովքեր սպանվել են ադրբեջանական գերության մեջ:


Իշխանական աղբը, որը Նիկոլ Փաշինյանին ուղարկում է պլանավորված պաշտոնանկության, ինչպես սովորաբար, լռեց և ձևացրեց, թե որևէ բան տեղի չի ունեցել:


Ինքը՝ Նիկոլը, խոսեց ամեն ինչի մասին, բացի՝ գերիներից:


Խորհրդարանը քննարկեց ինչ պատահի: Ցուցադրաբար խուսափեցին գերիների, ստերի և զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների թվերի հետ կապված մանիպուլյացիաների մասին հարցերից:


Մեր իշխանական, մերձիշխանական և ստրկամիտ ընդդիմադիր սրիկաներին հետաքրքրում էին ընտրությունները, ոչ թե մարդկանց ճակատագրերը:


Հասարակությունը կամ չնկատեց, կամ չցանկացավ նկատել, թե ինչպես Նիկոլն իրեն վերածեց անտարբեր մարդկանց ամբոխի, որի լուռ համաձայնությամբ տեղի են ունենում բոլոր ստորությունները:


Իսկ երբ շատ շուտով ողջ քաղաքական դաշտը մեղավորների կնշանակի մի քանի ձայն հավաքելու համար, հարցրեք նրանց՝ իսկ դուք ինչ արեցիք, երբ իմացաք տանջահար արված հայրենակիցների մասին։


Միքայել Մինասյան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page