top of page

Արարատ Միրզոյանը Դուշանբեում է. «Sputnik Արմենիա»

  • Sep 16, 2021
  • 1 min read

ree

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն Դուշանբեում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Այցն աշխատանքային է. Տաջիկստանում Միրզոյանը կմասնակցի ՀԱՊԿ համատեղ նիստերին։


Միրզոյանը Դուշանբե պետք է մեկներ դեռ սեպտեմբերի 15-ին, սակայն չէր կարողացել օդանավի անսարք լինելու պատճառով։


Տաջիկստանի մայրաքաղաքում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերին։


Նախատեսվում է անցկացնել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողով։ Գագաթնաժողովի արդյունքում ՀԱՊԿ նախագահությունը կանցնի Հայաստանին։


ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page