Ինձ գաղտնալսողները ու նրանց թույլտվություն տվողները պատասխան են տալու դատավոր Մխիթար Պապոյան

«Դատական իշխանությունը կատարյալ չէ, ինչպես կատարյալ չեն իշխանության մյուս ճյուղերը»,- այս մասին Դատավորների ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Մխիթար Պապոյանը:
Դիտարկմանը, որ իշխանությունն ունի անցանկալի դատավորների ցանկ, ցանկանում է վեթինգի միջոցով ազատվել նրանցից, արդյո՞ք մտավախություն չունի, որ ոչ ցանկալի դատավորների ցանկում ինքը ևս կա՝ Մխիթար Պապոյանն արձագանքեց, որ ինքն այդպես էլ չհասկացավ, թե վեթինգն ինչ է և ինչ է լինելու․ «Ես բացարձակ որևէ բանի մտավախություն չունեմ, այդ թվում՝ աշխատանքը կորցնելու մտավախություն չունեմ: Ինչ վերաբերում է անցանկալի դատավորների ցանկին, ապա տարիներ շարունակ տարբեր դատավորների մասին տարբեր խոսակցություններ են գնում, ուզում եմ հասկանալ՝ որտեղից է գալիս այն տեղեկությունը, թե այս կամ այն դատավորն իրեն ինչպես է դրսևորել: Եթե դա օպերատիվ տեղեկություն է, ինչու՞ օպերատիվ մարմինը հետևողականորեն չի աշխատում և իր աշխատանքը չի կատարում: Իսկ եթե դրանք ասեկոսեների արդյունք են, ապա ասեկոսեների հիման վրա դատավորներին գնահատական տալը սխալ է»։
Անդրադառնալով գաղտնալսումներին՝ Պապոյանը նշեց․ «Լուրերը համապատասխանում են իրականությանը՝ եղել են գաղտնալսումներ։ Ինձ գաղտնալսողները ու նրանց թույլտվություն տվողները պատասխան են տալու»։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments