top of page

Տեղեկություններ կան, թե զինվորներին ուղղորդում են ընտրություն կատարելիս․ Մխիթար Զաքարյան

Jun 20, 2021
1 min read



Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյան այսօր ընտրատեղամասում հայտարարել է, որ վերջին երեք տարում ականատես էինք մեր պետության անփառունակ ուղուն


«Մեծ հույսեր ունենք, որ այս ընտրությունների արդյունքում կձևավորվի հայրենասեր իշխանություն, որը կստեղծի ուժեղ պետություն և, վերջապես, կազատվենք այս կապիտուլյանտ, դավաճանական, ազգային արժեքներն արհամարհող ռեժիմից»,- ասել է նա:


Նա նշել է, որ չի ուզում անդրադառնալ իր՝ երկրից գնալու մասին տարածվող տեղեկություններին, քանի որ երկիրն այնպիսի վիճակում է, որ բացակայել չի ուզում և դեռ գործեր ունի անելու:


«Անհասկանալի մեջբերում են անում, թե մենք պետք է լինենք մեր գերագույն գլխավոր հրամանատարի հետ, իսկ ներկա գլխավոր գերագույն հրամանատարն ու զինվորականությունը իրար լրիվ հակադիր բևեռներ են»,- ասել է համայնքապետը:


Մխիթար Զաքարյանը շեշտել է, որ կան տեղեկություններ, թե զինվորներին ուղղորդում են ընտրություն կատարելիս։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page