top of page

Հայտնի է՝ երբ կկայանա Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի գործով դատական հաջորդ նիստը

  • Aug 2, 2021
  • 1 min read


Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա վաղը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։


«Մենք պահանջեցինք դատարանից բացատրություն՝ գործը դատավորի ձեռքով, այլ ոչ թե համակարգչով մակագրելու վերաբերյալ, մեզ ասացին, որ համակարգչային մակագրությունն անհնար էր։ Լավ, ըստ օրենքի, մակագրությունը այդ դեպքում պետք է լինի ըստ ազգանունների այբբենական կարգի, մենք չենք հավատում, որ հենց դատավոր Ռուզաննա Բարսեղյանին պետք է մակագրվեր գործը։ Դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել։ Հավանաբար, վաղը կփորձեն նման փաստաթուղթ ներկայացնել», - ասաց Սարգսյանը։


Նա նաև անդրադարձավ նրան, որ չնայած գլխավոր դատախազության պնդումներին առ այն, որ Մխիթար Զաքարյանը պատգամավոր է ընտրվել իր դեմ քրեական հետապնդումից հետո, և ըստ այդմ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունը նրա վրա հիմա չի տարածվում, ինքը հակառակ ապացույցներ ունի, որոնք կներկայացնի դատարանում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page