top of page

Գերիներին առանց աղմուկի բերեք, մի՛ նկարեք․ Մնացական Բիչախչյան

Jul 6, 2021
1 min read



Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Նախ` գերիներին առանց աղմուկի բերեք, մի՛ նկարեք: Հետո պետք չէ այսքան խորացնել քննարկումները նրանց շուրջ: Նրանք երեխաներ, հարազատներ ունեն: Նրանցից ո՞վ է հերոս` ժամանակը կտա գնահատականը:


Մի կողմից ասում են՝ ինչ՞ւ Արցախից գերի չկա, մյուս կողմից՝ արցախցին գերի չէր ընկնի, իրեն կպայթացներ: Գիտե՞ք՝ մեր ցավն ինչումն է, իրար հանդեպ ատելության վարպետ ենք, հարկ եղած դեպքում էլ գիտության նոր ճյուղ կհիմնենք՝ «ատելագիտություն»:


Այս թեզը հնանա, սկսելու ենք՝ ապարանցի քանի՞ գերի ընկավ, քանի՞երևանցի, կապանցի և շարունակ: Մենք ամբողջ կյանքերս գերի ենք մեր պատրանքներին, մենք գերի ենք ինքներս մեզ: Երբ մենք ազատենք ինքներս մեզ մեր ստեղծած գերությունից, ուժեղ կլինենք ու միասնական»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page