ԱՄՆ-ում պաշտոնապես թույլատրվել է Moderna-ի և J&J-ի կիրառումը
Oct 21, 2021
1 min read

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությունը (FDA) թույլատրել է Moderna և Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերի բուստերային դեղաչափերի արտակարգ կիրառումը. այդ մասին հայտնել է FDA-ի մամուլի ծառայությունը։
Moderna-ի պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափի օգտագործումը խորհուրդ է տրվում լիարժեք պատվաստումից վեց ամիս անց, հիմնականում 65-ից բարձր տարիքի մարդկանց, նաև՝ 18-ից 64 տարեկան մարդկանց, ովքեր հաճախ շփվում են հիվանդների հետ:
Իր հերթին, Janssen պատվաստանյութի երկրորդ չափաբաժնի ներարկումը խորհուրդ է տրվում 18 տարեկանից բարձր անձանց՝ նախորդ պատվաստումից առնվազն 2 ամիս անց։























Comments