Մոլդովայի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է.
«Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետևողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար:
Ես նաև հաստատապես համոզված եմ, որ միջխորհրդարանական հարաբերությունների դրական դինամիկան անգնահատելի ներդրում կունենա Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման գործում` ի շահ մեր երկրների ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն և բարեկեցություն»:























Comments