top of page

Մոսկվայում եղբայրը 7–րդ հարկից նետել է նորածին քրոջը. երեխան մահացել է

Jul 11, 2021
1 min read

Մոսկվայի Խովրինո թաղամասի Լևոբերեժնայա փողոցում այսօր առավոտյան ողբերգական դեպք է գրանցվել։ 13–ամյա եղբայրը պատուհանից նետել է նորածին քրոջը: Տեղեկությունը հայտնում է «Комсомольская правда»-ն։


Փոքրիկ աղջիկը մի քանի օր առաջ է լույս աշխարհ եկել և ծննդատնից դուրս գրվել։ Այսօր առավոտյան կինը դստեր ու 13-ամյա որդու հետ է բնակարանում եղել, երբ պատահել է դեպքը:


«Երբ մայրը որոշ ժամանակով դուրս է եկել սենյակից, երեխան վերցրել է նորածինին օրորոցից և նետել պատուհանից»,- լրատվամիջոցին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից:


Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝ տղան տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ:


Հարուցվել է քրեական գործ. դեռահասին պատիժ չի սպառնում հոգեկան հիվանդ լինելու պատճառով, մինչդեռ նրա ծնողներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page