top of page

Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից 15 զինծառայողների փոխանցումը Հայաստանին. Զախարովա

Jun 12, 2021
1 min read

Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից 15 ձերբակալված հայ զինծառայողների փոխանցումը Երևանին՝ ականազերծման քարտեզի դիմաց: Այս մասին այսօր տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


«Երկար սպասված և հիանալի նորություն: Մենք ողջունում ենք կողմերի նման քայլերը»,-ասել է դիվանագետը:


Նշենք, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page