top of page

Ինչ քայլի են դիմում Մոսկվայի հայերը. Փաշինյանի խոսքի հետքերով. «Ժողովուրդ»

Jun 2, 2021
1 min read



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի հպարտ քաղաքացիները պատերազմից հետո այժմյան իրավիճակում կարծես թե ամաչում են, որ իրենք հայ են, և Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հաճախ կարելի է տեսնել հայկական ավտոմեքենաների, որոնց համարանիշների վրա դրոշները փակված են։


Ու ստացվում է՝ որքան էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այժմ դիմելով քաղաքացիներին, նրանց անվանում է հպարտ քաղաքացիներ և ներկայացնում, թե ոչինչ չի փոխվել, սակայն փաստերն այլ բան են ասում: Վառ ապացույցն էլ Մոսկվայում արված այս լուսանկարն է մեր թղթակցի կողմից, որի վրայից եռագույնը հեռացված է, և բարդ է ասել՝ ամոթից, թե վախից ելնելով:


Ամեն դեպքում, արձանագրենք, որ ՀՀ հպարտ քաղաքացիներից հպարտությունը խլեց 2018-ի հեղափոխությունը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page