top of page

Մոսկվան կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային նախագծերի շուտափույթ գործարկմանը. ՌԴ ԱԳՆ

  • Dec 24, 2021
  • 1 min read

Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Մոսկվան երկխոսություն է վարում՝ կոնկրետ տրանսպորտային նախագծերի շուտափույթ գործարկման շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։


«Այն նախաձեռնությունները, որոնք հրապարակվել են Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում, լրացնում են 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները։ Նրանց առարկայական քննարկումը շարունակվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետների համանախագահությամբ», - ասել է Զախարովան։


Նրա խոսքով` այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ամբողջ շրջանակը, ներառյալ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոտրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում:


«Մենք խնդիրներ ենք արձանագրում և աշխատում ենք։ Շատ կարևոր է ձևավորել համապատասխան մթնոլորտ։ Մենք տեսնում, ֆիքսում ենք խնդիրները, մշակում ենք դրանք` առանձին – առանձին ենք քննարկում, ապա միասին», – պարզաբանել է ռուս դիվանագետը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page