top of page

Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

Jun 26, 2021
1 min read



Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Մասնավորապես, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 թռիչք, ևս 7-ը չեղարկվել է: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 ավիաթռիչք և ևս 7-ը չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում 5-ը չեղարկվել է, 8 թռիչք՝ հետաձգվել է:


Մոսկվայի օդանավակայաններում չեն հաղորդում ավիաչվերթների հետաձգման և չեղարկման պատճառները: Նշվում է, որ Մոսկվայում է սպասվում է ամպամածություն, տեղ-տեղ անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը քաղաքում +33…+35 °C է:

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ Մոսկվայից Երևան բոլոր չվերթները մինչ այս պահն իրականացվել են ժամանակին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page