top of page

Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

Sep 23, 2021
1 min read


Սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին:


Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Ծրագրի նպատակն է հայ գրականությունը և հայ գրողներին հանրահռչակելը:

Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ թվում՝ գեղարվեստական, մասնագիտական, արվեստաբանական, հանրագիտարանային, պատմական, ալբոմային գրականություն: Կներկայացվի նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Կներկայացվեն նաև այդ ծրագրով վերջին երեք տարիներին արտերկրում լույս տեսած 40-ից ավելի գրքերը՝ 17 լեզվով:


Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 24-ին: ՀՀ տաղավարը կներկայացնեն «ՀՀ Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Ամիրյանը, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Քամալյանը, Երևանի «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի աշխատակից Սվետլանա Սահակյանը:

Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնվիրի Մոսկվայում ՀՀ դեսպանության գրադարանին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page