Մոսկվայում աշխատուժի պակաս կա․ միգրանտները չեն ներգրավվում շինարարական աշխատանքներում
Nov 1, 2021
1 min read

Մոսկվայում շինարարական աշխատանքներում մոտ 40 տոկոս աշխատուժի պակաս կա։ Այդ մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի քաղաքաշինության գծով փոխքաղաքապետ Անդրեյ Բոչկարևը։
Փոխքաղաքապետն ընդգծել է, որ պատճառը համաճարակայնի սահմանափակումներով է պայմանավորված՝ շինարարական աշխատանքներում ներգրավված միգրանտները վերադառնում են իրենց երկրներ։
Բոչկարևի խոսքով՝ կմշակվի շինհրապարակներում կադրային ճգնաժամի լուծման ծրագիր, որում միգրանտների աշխատուժը չի ներառվի։























Comments