top of page

Օսլոյում բացվել է Էդվարդ Մունկի նոր թանգարանը (լուսանկարներ)

Oct 23, 2021
1 min read

13 հարկ, 28 հազար ցուցանմուշ և ռեստորան, որը նայում է Օսլո-ֆյորդին. ուրբաթ օրը Նորվեգիայի մայրաքաղաքում բացվել է հանրահայտ նկարիչ Էդվարդ Մունկի նոր թանգարանը: Նոր շենքը հինգ անգամ ավելի մեծ է, քան նախորդը։ Բացի ցուցասրահներից, այստեղ կա խանութ, գրադարան և ներկայացումների և սեմինարների համար նախատեսված տարածք. հայտնում է Euronews-ը:

Թանգարանում ցուցադրված է նաև նրա ամենահայտնի կտավը՝ «Ճիչը»: Բացի այդ, թանգարանում կարելի է տեսնել «Մադոննա», «Կյանքի պար», «Համբույր» և նկարչի բազմաթիվ ինքնանկարներ։ Էդվարդ Մունկը մահացել է 80 տարեկան հասակում, նա ամուսանացած չի եղել, երեխաներ չի ունեցել։ Մունկն իր բոլոր աշխատանքները կտակել է Օսլո քաղաքին։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page