top of page

Մուրադովը հանդիպել է Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկը մտած ադրբեջանցուն. «Փաստինֆո»

Sep 3, 2021
1 min read


Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում հանդիպել է ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, ով ձերբակալվել էր Մարտակերտում և այժմ պահվում է Արցախի ՔԿ-ում: Մուրադովը ծանոթացել է ադրբեջանցու առողջական վիճակին։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»- ն։


Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների և ընտանիքի անդամների հետ:

Արցախի Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկում օգոստոսի 25-ին հայտնաբերվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page