Մուրադովի հեռանալուց հետո ադրբեջանցիներն ակտիվացել են
- Sep 21, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ռուստամ Մուրադովի հեռանալուց և Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին նշանակելուց հետո ադրբեջանական սադրանքները՝ կրակոցների, այլ կամակորությունների տեսքով, ավելի հաճախակի են դարձել։ Օրերս ադրբեջանցիները կանգնեցրել և ստուգել են Շուշի մտնող ռուսական ՈՒԱԶ-ը, ինչը շոկ է առաջացրել ռուս զինվորների մոտ։ Մի քանի ամիս է՝ նրանք Արցախում են, սակայն առաջին դեպքն է, որ ադրբեջանական զինվորները նրանց ստուգել են։
Խոսում են, որ ադրբեջանական ակտիվացումը պայմանավորված է Կոսոբոկովի համբավով, ադրբեջանցիները, կոպիտ ասած, առաջ են ընկնում, որ ետ չընկնեն։


























Comments