top of page

ՌԴ-ն հետագայում շարունակելու է աշխատանքը եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու համար․ Մուրադով

  • Jul 4, 2021
  • 1 min read

ree

Ռուսական կողմը հետագայում ևս կշարունակի աշխատանքը հրադադարի ապահովման եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ: Այս մասին նշված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարության մեջ:


«Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու շուրջ աշխատանքը՝ անձամբ իմ կողմից ադրբեջանական կողմին փոխանցվել են երկու շրջանների ականապատ տարածքների քարտեզները, որոնք կազմվել էին հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիներին, որոնք տեղափոխվել են Երևան Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,-նշվում է հայտարարությունում:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page