Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար մեղադրանք է առաջադրվել փաստաբան Մուշեղ Շուշանյանին
Nov 6, 2021
1 min read

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին վերջինս հայտնում է ֆեյսբուքյան իր էջում․
«Այսօր Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ինձ մեղադրանք առաջադրվեց այս գրառման համար, որով, ըստ իրենց, «ծայրահեղ անպարկեշտ եղանակով, վարչապետ Ն. Փաշինյանին անվանելով վիժվածք, դիտավորությամբ վիրավորել եմ նրա արժանապատվությունը»։
Հաստատապես չգիտեմ կոնկրետ ով է ուղղորդում իմ դեմ այս անձնավորված հետապնդումը»,- գրել է նա։























Comments