top of page

Մխիթարյանը համաձայնել է մնալ Ռոմայում

  • Jun 1, 2021
  • 1 min read


Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա իտալական ակումբում, հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» մինչև 2023 թ. նախատեսված պայմանագիր է առաջարկել Մխիթարյանին՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով + բոնուսները: Հենրիխը 48 ժամվա ընթացքում պետք է իր որոշման մասին հայտներ «Ռոմայի» ղեկավարությանը:


Այժմ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերի իր էջում հայտնում է, որ Հենրիխը համաձայնել է մնալ «Ռոմայում» ու երկարաձգել պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ: «Ռոման» վստահ է, որ ավարտին կհասցնի գործարքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանին թիմում է ցանկանում պահել անձամբ Ժոզե Մոուրինյուն:

Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page