top of page

Մութ հարցեր են. Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին ԿԸՀ գնալու ծանուցագիր են տվել

Jul 10, 2021
1 min read


ՀՀ ԿԸՀ–ն արտահերթ նիստ է հրավիրել, որին մասնակցելու ծանուցագիր է ստացել Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Զաքարյանի պաշտպանը` Երեմ Սարգսյանը։


Նիստում պետք է քննարկվի Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։


Սարգսյանը տարակուսանքով նշել է, որ Ագարակի ոստիկանությունը ժամը 20։00-ին կայանալիք նիստին ներկայանալու ծանուցագիրն իր պաշտպայալին է հանձնել ժամը 17։15-ին։


Ագարակից Երևան գալու համար անհրաժեշտ է 6-7 ժամ ժամանակ, սակայն ընդամենը 3 ժամ 45 րոպե առաջ են հայտնել նիստի տեղի և ժամանակի մասին։


«Վստահ եմ՝ «շատ են ուզում», որ Մխիթար Զաքարյանը և նրա պաշտպանը ներկա լինեն այդ նիստին և նեկայացնեն իրենց պարզաբանումները։ Մութ հարցեր են, թե ինչու՞ է ԿԸՀ-ն շաբաթ օրով որոշել, որ պետք է հրատապ նիստ անի, այն էլ ժամը 20։00-ին, ինչո՞ւ ԿԸՀ-ն նիստն այնպես չի նշանակել, ոպեսզի ողջամիտ ժամկետում կարողանա ծանուցել Մխիթար Զաքարյանին, ինչու է ԿԸՀ քննիչին խնդրել, որ ծանուցի, իսկ վերջինս էլ Ագարակի ոստիկաններին է հանձնարարել ծանուցման հանձնումը»,–գրել է պաշտպանը։

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 9–ին, Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից։ Զաքարյանն ավելի վաղ նշել էր, որ ամենայն հավանականությամբ ինքը կգնա խորհրդարան։


Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում 17–րդն է։ Նախնական տվյալներով` դաշինքը 8–րդ գումարման Ազգային ժողովում կունենա 21 մանդատ։


Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page