«Հայաստան» դաշինքը հոտնկայս ծափահարեց, երբ հնչեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի անունը
- Aug 2, 2021
- 1 min read

Այսօր խորհրդարան անցած 107 պատգամավորներից 106-ը ներկայացավ հանրությանը, իսկ մեկը՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Մխիթար Զաքարյանը՝ ոչ։ Նա կալանավորված է։
Երբ ԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովը հնչեցրեց Մխիթար Զաքարյանի անունը, «Հայաստան» դաշինքի անդամները հոտնկայս և բուռն ծափեր հնչեցրին։
Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Yorumlar