top of page

Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

  • Oct 15, 2021
  • 1 min read

ree

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 65-ամյա Արա Ազարյանի վարած ГАЗ 3110 մակնիշի և 38-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:


Վթարի հետևանքով Ա. Ազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ГАЗ 3110 –ի գազաբալոնն ու վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page