top of page

«Այս իշխանությունը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը»․ Նաիրա Զոհրաբյան

May 27, 2021
1 min read

«ՀՀ զորամասերից մեկի պահպանության տարածքից ադրբեջանցիները մտնում և գերեվարում են հայ զինծառայողների»,- այսօր ԱԺ հերթական նիստում վարման կարգով ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածից 6 հայ զինծառայողների գերեվարմանը։


Նա նշեց, որ եթե ՀՀ ՊՆ-ն չհաստատեր այդ լուրը, ապա որևէ մեկը չէր հավատա, որ ՀՀ ԶՈւ պահպանության տարածք կարող էին մտնել ադրբեջանցիները և առևանգել հայ տղաներին, ապա նրանց գետնին պառկեցնել ու գերեվարել։


«Սա այլևս աղետ է, սա այլևս անթույլատրելի է։ Ադրբեջանցիները մայիսի 12-ից հատել են ՀՀ պետական սահմանը, սպանում են զինվոր, ամեն օր սահմանային տուրուդմփոց են հրահրում, այսօր էլ զինվորների են գերեվարում։ Այս աղետը կանգնեցնել է պետք։ ՊՆ ամենօրյա հայտարարությունները, թե կոչ ենք անում ադրբեջանական զինուժին գնալ, այլապես․․․, այ հենց այդ այլապեսը չենք տեսնում։ Այս ամենը մեկ բանի վկայություն է՝ այս իշխանությունը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը, հիմա էլ վտանգում է ՀՀ սուվերեն տարածքը։ Ես սարսափում եմ մտածել այն ապագայի մասին, որը ձեր հետ է»,- շեշտեց նա։ Արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի խոսքին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով հորդորեց, որ պատգամավորը «ատելության խոսք չտարածի», հատկապես՝ ՀՀ ԱԺ-ից։ Ապա նա նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է խնդրում։

Aa

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page