Արմեն Չարչյանի կալանքը հստակ խոշտանգում է. Նաիրա Զոհրաբյան

Արմեն Չարչյանի կալանքը հստակ խոշտանգում է: Այս մասին ֆեյսբուքյանբ իր էջում գրել Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը շարունակում է մնալ կալանքի տակ ևդատական հաջորդ նիստը, ըստ նախնական տեղեկության, նշանակված է հոկտեմբերի 4-ին։ Այսինքն, ևս մեկ ամիս բժիշկ Չարչյանը մնալու է կալանքի տակ։
Որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, կրկին դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին, այ թվում՝ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին, ներկայացնելով փաստեր, որոնք վկայում են, որ Արմեն Չարչյանի հանդեպ իրականացվում է հստակ քաղաքական հետապնդում։
Փաստն այն է, որ այն երկու հիմքերը, որով դատախազը առաջարկում էր կալանքի սանկցիա՝ երկուսն էլ այլևս գոյություն չունեն։ Արմեն Չարչյանը արդեն չի հանդիսանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն և երկրորդ հիմքը, որ ազատության մեջ լինելով նա կարող էր ազդել վկաների ցուցմունքների վրա՝ այդ հիմքը ևս այլեւս գոյություն չունի, քանզի բոլոր ցուցմունքները արդեն տրված են։ Բացի դա, դատարանը նշել էր, որ այդ ցուցմունքները իր համար հիմք չեն հանդիսանալու։
Եվ ուստի, Արմեն Չարչյանի կալանքի սանկցիան ամբողջապես ապօրինի է, հաշվի առնելով նաեւ վերջինիս ԱԺ պատգամավոր լինել։
Ուստի, առողջական լուրջ խնդիրներ ունեցող գործչին, հիմքերի իսպառ բացակայությամբ կալանքի տակ պահելը խոշտանգում է և ես ակնկալում եմ, որ տեղի ունեցածին իր հստակ գնահատականը տա նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը»,- գրել է Զոհրաբյանը։























Comments