top of page

Այս պահին ընթանում է ստորագրահավաք ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով. Նաիրա Զոհրաբյան

May 27, 2021
1 min read

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ընթանում է ստորագրահավաք Աժ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով:

«Ես, որքան տեղյակ եմ, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ, որին միանում են նաև անկախ պատգամավորները, ընթանում է ստորագրահավաք:

«Կարծում եմ՝ արտահերթը պիտի տեղի ունենա: Առանձնակի մեծ սպասումներ չունեմ արտահերթից: Շատ կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանը չգա: Ես առաջարկել եմ չհրավիրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա օգտագործելու է ցանկացած հարթակ՝ ամեն ինչի մասին խոսելուց, բացի բուն խնդրից: Ես առաջարկել եմ, որ արտահերթին գան կոնկրետ այս իրավիճակի պատասխանատուներ՝ ՊՆ, Գլխավոր շտաբի պետ, գուցե կորպուսի հրամանատարներ, բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page