Հատակին մեր զոհված զինվորների ցելոֆանապատ դիերը տեղափոխվել է Մարտունու դիահերձարան. Նաիրա Զոհրաբյան
Jun 1, 2021
1 min read

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եղել է Առողջապահության նախարարության Դատաբժշկական կենտրոնի Կոտայքի բաժնում։
«Դուրս եկա Առողջապահության նախարարության Դատաբժշկական կենտրոնի Կոտայքի բաժնից, որտեղ մինչև երեկ հատակին մեր զոհված զինվորների ցելոֆանապատ դիերն էին։
Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան և այս պահին սառնարանում ընդամենը 6 դի կար», - հայտարարել է Զոհրաբյանը։
Ավելի վաղ Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։























Comments