Քիչ առաջ 5-օրյա բանակցություններն ադրբեջանցիների հետ ավարտվեցին. Նաիրա Զոհրաբյան
May 16, 2021
1 min read

Նաիրա Զոհրաբյանն իր էջում հրապարակել է նկար կից գրությամբ, անդրադարձ կատարելով վերջին օրերին ընթացող բանակցություններին.
«Երբ գա վաղը
Քիչ առաջ 5-օրյա բանակցությունները ադրբեջանցիների հետ ավարտվեցին։
Ինչպես ինձ փոխանցեցին Սյունիքից՝ բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է եւ վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը։
Հուսանք, որ երբ գա վաղը ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սեւ լճի տարածքը եւ ամենակարեւորը՝ դա չի լինի Հայաստանի մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին։ Օրինակ՝ Տիգրանաշենի (Քյարքի)»:























Comments