«Որտե՞ղ է պաշտպանության նախարարը..., հասկանում եմ` Հյուսիսայինում «լանչ» է անում». Ն. Զոհրաբյան
- May 14, 2021
- 1 min read

Այսօրվա ԱԺ արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նախ հայտարարեց, որ խոսել է Սյունիքի համայնքապետերի և Գորիսի քաղաքապետի հետ, այնտեղ իրավիճակը լարված է, ապա հարց հնչեցրեց՝ որտե՞ղ է Պաշտպանության նախարարը:
«Ես հասկանում եմ, որ Հյուսիսայինում հիմա «լանչ» է անում և ժամանակ չունի նիստին գալու և պատասխանելու մի շարք կարևոր հարցերի։ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարում էր, որ առաջնագծի կահավորման հետ մենք որևէ խնդիր չունենք և առաջնագիծը իդեալական կահավորված է»,- նշեց պատգամավորը։
Նա հիշեցրեց` Սիսիանը և Գորիսը գտնվում են ուղիղ ադրբեջանական նշանակետի տակ։ «Որտե՞ղ էր մեր բանակը, որ ադրբեջանական բանակի 250 ներկայացուցիչ 3․5 կիլոմետր հատել են Հայաստանի պետական սահմանը՝ առանց մեկ կրակոցի, ճեմելով։
Վերցրել են ռազմավարական նշանակություն ունեցող Սև լճի տարածքը, որի ջրից օգտվում են Գորիսը և ևս ինը հարակից բնակավայրեր։ Այս պահին Սիսիանը և Գորիսը գտնվում են ուղիղ ադրբեջանական նշանակետերի տակ։ Հատվել է Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչո՞ւ գերեվարված չեն 250 ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները` որպես դիվերսանտներ»,- հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը։


























Comments