top of page

Այսօր ես լինելու եմ Հանրապետության հրապարակում․ Նաիրա Զոհրաբյան

Jun 18, 2021
1 min read

Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ պարտվելու թուրքին


Հունիսի 21-ին որոշվելու է՝ Հայաստան, թե՞ Թուրքիայի վիլայեթ։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ անվտանգություն, թե՞ շագրենի կաշվի նման բզկտվող Հայաստան։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ երկրի արժանապատվություն, թե՞ միջազգային մասշտաբի պոլի շոր։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ արժանապատիվ քաղաքացի, թե՞ թուրքի առաջ դուռ բացող լաքեյ։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ ինքնիշխան տնտեսություն, թե՞ թուրքի տնտեսության թափոնի սպառող։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ քաղաքացի, թե՞ խառնամբոխ։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ ինքնապահպանման, թե՞ պավլովյան բնազդ։

Հայաստանը չի դառնալու Թուրքիայի վիլայեթ։

Ճանապարհը մեկն է՝ չընտրե՛լ Նիկոլին։

Չսպանե՛լ Հայաստանը։

Այսօր՝ ժամը 19-ին, ես լինելու եմ Հանրապետության հրապարակում»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page