Նաիրա Զոհրաբյանը խոսել է ԲՀԿ-ից դուրս գալու պատճառների մասին

Խմբակցությունում եղել են մարդիկ, ովքեր կոնկրետ աշխատել են իմ ու Պետրոսյան Գևորգի դեմ: Նրանք ամենակեղտոտ ստերով ֆեյսբուքում կազմակերպում էին, գրում էին կեղտոտ նյութեր, տանում էին պարոն Ծառուկյանին ներկայացնում էին որպես հասարակության կարծիք մեր մասին։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ԲՀԿ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ գիտեր՝ ԲՀԿ-ն նվազագույն տոկոսներ է ստանալու, սակայն իր համար կանխատեսելի չի եղել, որ կուսակցությունը չի անցնի խորհրդարան։
«Պարոն Ծառուկյանը սոցիոլոգիական հարցումներ էր պատվիրում և նրան ներկայացնում էին 27-28 տոկոսի մասին տեղեկություններ: Գիտեմ նաև պատգամավորության թեկնածուներ, որոնք առաջին տասնյակում էին, որ գնում էին մարզեր, տեսնում էին խնդիրը, երբ նրանց ասում էին՝ գնացեք Ծառուկյանին ասեք, նրանք ասում էին՝ մեզ պե՞տք է, միևնույնն է մենք առաջին հնգյակում ենք, անցած ենք:
Իրենք արդեն քարոզարշավից առաջ հետաքրքրված էին միայն մանդատով, մնացածը չէին հետաքրքրում: Պարոն Ծառուկյանին «կոմֆորտ» սուտ էին մատուցում»,- ասաց նա























Comments