top of page

Մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը․ Զոհրաբյանը ՀԿ է հիմնադրել

Jul 24, 2021
1 min read


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է համախոհների ու գործընկերների հետ «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության մեկնարկի մասին։


«Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար՝ նաեւ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարության և անվտանգության հարցեր։ Քաղաքական նախապատվություն եւ կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չկա ու չի լինելու։



Մեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։


Կա՛ և լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի ու քաղաքացու օրակարգն ու շահը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Զոհրաբյանը։

Նա ընդգծել է, որ թեպետ բարդ է լինելու լսելի դառնալ, սակայն իրենք փորձելու են անել հնարավոր ամեն բան:


«Փորձելու ենք, որովհետև այս ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրի համակարգային խնդիրները, այլև կոսմետիկ սվաղի տակ փակելով՝ խորացրեցին ազատ անկման անկյունը։

Փորձելու ենք, որովհետեւ ամեն ինչ շատ ու շատ պարզ է՝ այս արհավիրքը կանգնեցնել է պետք։


Հունիսի 20-ի ընտրությամբ թիվ մեկ այդ հարցը չլուծվեց, որովհետեւ ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ ընդդիմությունը իրենց առջեւ նման խնդիր, պարզվեց, չէին էլ դրել»,- եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page