Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա կլինի նաև Փաշինյանը. Նաիրա Զոհրաբյան
- Jul 28, 2021
- 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար բոլոր ուղղություններով այլեւս գրեթե ամեն օր սանձազերծում են զինված սադրանքներ եւ գրոհ։
Ալիևի և նրա քաղաքական ախոռի հռետորաբանությունը կրկին պատերազմական է։ Միջազգային հանրություն կոչվող դանդուռով սալաթը կրկին լուռ է։
Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաև վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը՝ քննարկելու ստեղծված իրապես պայթունավտանգ իրավիճակը։
Ու մի խնդրանք Պաշտպանության նախարարությանը՝ արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել եւ խոսել։
Պարզապես փակեք բերանը»։


























Comments