top of page

Որ պետություն չունեցաք, որտե՞ղ եք դնելու ձեր սառնարանը. Նաիրա Զոհրաբյան

  • Aug 10, 2021
  • 1 min read


ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Ես տպավորություն ունեմ ու կարծում եմ, չեմ սխալվում, որ դիջեյ Էդոյի՝ արտաքին դիվանագիտական կոնստանտ IQ-ից մինչև Սարյանի կտավի ռազմերների ու սառնարանի «ճտիկի» մասին պլինդուսից անդին քաղաքական դիսկուրսով շատ շուտով մենք 44-օրյա պատերազմի ֆինալի անիրազեկության «դեժավյուն» ենք վերապրելու։

Ես զարմանում եմ, որ զարմանում եք դիջեյ Աղաջանովի՝ «արտաքին քաղաքական դոկտրինի» վրա։ Ի վերջո, ընտրության հենց հաջորդ օրը մարդը անկեղծորեն գրեց՝ «Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»։ Իսկ ապշելուն իրական օրակարգի ու իրական վտանգների միտումնավոր կամ դիլետանտաբար անտեսումն է։

Եվ այսպես, կարծես թե առարկայանում է Տավուշի՝ արդեն բացառապես «անկլավ» որակվող բնակավայրերի Ալիեւի քարտեզով վերաձեւումը։ Որպեսզի մի թեթև պարզ լինի, թե ի՞նչ կստացվի, օրինակ, Ոսկեպարի հողերի հանձնումից հետո, ասեմ․ տալով այդ տարածքները՝ մենք կորցնելու ենք վերահսկողությունը հայ- վրացական մայրուղու նկատմամբ։

Պարզապես, այդ տարածքները տալով՝ մենք կկորցնենք Հայաստանի ինքնիշխանության մի օղակ, սուվերենության մի օղակ էլ կկորցնենք, երբ մի օր էլ պարզվի, որ այլեւս նաեւ հայ-իրանական սահմանի վերահսկողության խնդիր ունենք՝ էս դեպքում էլ Սյունիքով։ Ու սառնարանի «ճտիկի» մակարդակի քաղաքական «դիսկուրսիստները» կհասկանան, որ մենք այլեւս չունենք որևէ ճանապարհ, որը թշնամու ուղիղ վերահսկողության և թիրախի տակ չէ։

Պարզապես, որ չունեցանք պետություն, որտե՞ղ եք դնելու ձեր սառնարանն ու շարունակելու սառնարանի «ճտիկի» կլասի էս «հոթ-լեվլ» քաղաքական դիսկուրսները»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page