top of page

Վաղը թուրքը գա հասնի Քոբայրավանք, նոր կհիշենք, որ վանքը հոգևոր կենտրոն էր. Զոհրաբյան

  • Sep 19, 2021
  • 1 min read

ree

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հոգևոր-մշակութային գոմ


Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանքը։

Ես դեմ չեմ ազատ որոճալու կովերի սահմանադրական իրավունքին, բայց երբ «ազգային-ազատագրական ծիրին մեջ» զգայացունց տեքստեր ու կենացներ են ասվում 44-օրյա պատերազմից հետո թուրքին անցած Արցախի 161 վանք ու եկեղեցիների, 591 խաչքարի, 39 սրբավայրի, բերդերի ու ամրոցների, 4000 պատմամշակութային կոթողների ու 20345 ցուցանմուշներով 12 թանգարանների մասին՝ այդ ամեն ինչից ֆալշի նամշահոտ է գալիս։ Այ, որ վաղը թուրքը գա հասնի Քոբայրավանք, այդ ժամանակ կհիշենք, որ վանքը միջնադարյան հոգևոր, մշակութային ու գրչության կենտրոններից մեկն է եղել։

Ու «հետմահու» «Քոբայրավանք» անունով ֆուտբոլի ակումբ կբացենք, կամ ասեղնագործության խմբակ՝ չմոռանալով ամեն հիմար առիթով հիշել, որ մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page