«Ըստ պաշտպանության նախարարի՝ ադրբեջանցիներն իրենց համար հով լռված են»․ Նաիրա Զոհրաբյան
- May 26, 2021
- 1 min read

«Ես կխախտեմ ներքաղաքական իդիլիան (ներդաշնակություն, խմբ․) և կհիշեցնեմ, որ մայիսի 12-ից ադրբեջանցի հարյուրավոր զինծառայողներ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում»,- այսօր ԱԺ հերթական նիստում իր ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով սահմանային բախումներին, հայտարարել էր,-«Կարևորը չկան միջադեպեր, որոնք հանգեցնում են զոհերի կամ վիրվորների։
Սա խնդիր է, որը կարելի է ասել, այս պահին լուծված է․․․։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ հովիվը չգնա այնտեղ, և մարդիկ չմոտենան ադրբեջանցիների սահմաններին»։ Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ, ստացվում է, որ ըստ պաշտպանության նախարարի՝ ՀՀ պետական սահմանը ադրբեջանական դիրք է։
«Կներեք, ես մեջբերում եմ նախարարի խոսքը, ու ուսապարկային մանուֆակտուրան թող հանկարծ չհայտարարի, թե լկտի սուտ է։ Եվ այսպես, եթե փորձեմ սա տրանսֆորմացնել խորհրդարանական «սլենգով», ապա կստացվի, որ պաշտպանության նախարարն ասում է՝ դե ինչ է եղել որ, ինչպես կասեր դասականը՝ մարդիկ իրենց համար հով լռված են և որևէ մեկին չեն խանգարում։ Երեկ արդեն մենք ունեցանք զոհ»,- ասաց նա։
Պատգամավորի կարծիքով՝ սահմանային նման վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն ունի այսպիսի իշխանություն։
Aa
Comentarios