«30 տոկոս լճի համար նա չի պատրաստվում թուրքի հետ սկսել պատերազմ»․ Նաիրա Զոհրաբյան
- May 29, 2021
- 1 min read

Ալիևը այսօր կրկին սպառնաց ոչնչացնել մեզ ու «նավյսակի» եզրակացրեց, որ մենք սուվերեն պետություն ունենալու արժանի չենք։ Նույն այդ ժամանակ Արաբկիր և Դավիթաշեն համայնքների հպարտ սելեկցիաների ներկայությամբ Նիկոլը պաշտպանեց Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու արեց մի քանի զարհուրելի հայտարարություն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ « Հայաստանի վարչապետի պաշտոնը գրկածը վստահ է, որ կապ չունի, թե որտեղով է անցնում Արարատի և Նախիջևանի, Մեղրիի և Նախիջևանի, կամ՝ Ջերմուկի և Ադբեջանի սահմանը։ Դիմելով Շուռնուխի համար լացողներին, նա հասկանում է, որ՝ «Սյունիքում սերունդա մեծացել, որը չի տեսել, որ էդտեղ Ադրբեջանա եղել»։
30 տոկոս լճի համար նա չի պատրաստվում թուրքի հետ սկսել պատերազմ։ Ավելին, հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների հետ քաշել հայկական զորքերը:Ու ամենասարսափելին՝ նախկինների հանդեպ ֆոբիալ վախեր ունեցողը անարգում է հայոց բանակը՝ «նախկինները զինվորներին անասնակերով էին կերակրում»։ Սուրեն Պապիկյանը, ով նստած էր կողքը և ով ծառայել էր նախկինների ժամանակ, երևի էդ անասնակերի մենյուն լավ գիտի»,- նշել է նա։


























Comments