top of page

«Չփորձե՛ք խաղալ ծնողների էմոցիաների հետ». Նաիրա Զոհրաբյան



ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չփորձե՛ք խաղալ ծնողների էմոցիաների հետ:

Չէի խոսի այս մասին, եթե արդեն որերորդ մարդն ինձ չասեր, որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ընտրական այս շրջանում մտնում են ռազմագերիների եւ անհետ կորած մեր զինվորների ընտանիք և իմ անունից հույս են տալիս ընտանիքներին, անհետ կորած զինվորների ծնողներին ստում են, ասելով, թե ճշտված է, որ իրենց որդին գերեվարված է և Նաիրա Զոհրաբյանը, օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները, խոստացել է վերադարձնել ձեր որդուն։ Սա անբարոյականություն է։ Մի քանի քվե ավել պոկելու համար օգտագործել իմ անունն ու խաբել ամեն օր իր որդու վերադարձին սպասող ծնողին՝ սա քաղաքական ջեբկիրություն է։ Կրկնում եմ՝ որևէ քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավին չեմ մասնակցում և այս ընթացքում իմ խնդիրն է լինելու իմ գործընկերների հետ վերահսկել ընտրությունների ընթացքը։

Հարգելի՛ ծնողներ, ես ձեզանից շատերի հետ ամենօրյա կապի մեջ եմ, մենք ձեզ հետ միասին ամեն օր քննարկում ենք հնարավոր բոլոր իրավական ուղիները գերության մեջ գտնվող ձեր որդիներին վերադարձնելու և անհետ կորածների մասին տեղեկատվություն իմանալու համար։ Իմ յուրաքանչյուր քայլի և կատարած աշխատանքի մասին ես ամեն օր ձեզ տեղեկացնում եմ եւ շարունակելու ենք միասին աշխատել՝ մինչև վերջին ռազմագերին չգա տուն։ Իսկ մնացյալը քաղաքական դիակապտություն է»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page