Նիկոլ Փաշինյանն ատելության խոսք է տարածում հավաքների ժամանակ. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Jun 6, 2021
- 1 min read

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Ընտրությունների վերահսկման կոմիտեի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«Ընտրությունների վերահսկման կոմիտեն, լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ լրագրողների հետ զրույցի արդյունքում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին այցելել է Արարատի մարզ` նախընտրական քարոզչություն անելու նպատակով, ինչը զուգորդվել է մի շարք խախտումներով.
1. աշխատանքային ժամին վարչական ռեսուրսի մեծածավալ կիրառմամբ, 2. Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածմամբ, 3. իրադարձությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:
Մասնավորապես, քարոզչական հավաքին մասնակցող քաղաքացիները վիրավորել և հայհոյանքներով են ուղեկցել Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանին և Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին, քաղաքացիներից մեկը հարվածել է Անի Գևորգյանին և խլել նրա հեռախոսը: Քաղաքացիները վնասել են նաև նկարահանող տեխնիկան, հարձակվել լրագրողներին տեղափոխող մեքենայի վրա: Ընդ որում, լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի խախտման որևէ դրսևորում չի արձանագրվել։
Հավաքների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ատելության խոսք է տարածել և փաստացի հրահանգավորել է հարձակումները փողոցներում` ընդդիմադիրների և այլախոհների դեմ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանապետից պահանջում ենք բացահայտել ոստիկաններին ուղեկցող քաղաքացիական հագուստով անձանց, բացահայտել նրանց պաշտոնները և լիազորությունները և այսուհետ բացառել նման երևույթները»:
Comments